Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է վիրուսի 44 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ Հայաստանում, համաճարակի բռնկման պահից, Covid-19-ը ախտորոշվել է 1111 մարդու մոտ:

797 մարդ շարունակում է բուժվել հիվանդանոցում, 297՝ առողջացել է: