Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 48 նոր դեպք, հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:
Ապրիլի 16-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1,159 դեպք: 9,632 դեպքում պատասխանները բացասական էին:
Այս պահին երկրի հիվանդանոցներում բուժվում է 783 պացիենտ,358 մարդ ապաքինվել է, իսկ 18-ը՝ մահացել :