Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 158 մարդու մոտ, ապաքինվել է 305 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 158 մարդու մոտ, ապաքինվել է 305 պացիենտ:
Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է երկու վարակված:
Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 2 858 մարդ:
Փետրվարի 5-ի դրությամբ, համավարակի տարածումից ի վեր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 167 726 դեպք, այստեղից բուժվել է 159 350 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 3 109 մարդ, ևս 779 վարակվածներ մահացել են այլ հիվանդությունների պատճառով: