Հայաստանում համավարակի ժամանակ կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 2000-ը
Հայաստանում համավարակի ժամանակ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 2000-ը:
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 563 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է առողջապահության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 44 մարդ, իսկ ապաքինվել՝ 1969-ը:
Այժմ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 25 619 կորոնավարակակիր:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 129 085 մարդու մոտ: Կորոնավիրուսից մահացել է 2040 մարդ: Եվս 513 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: