Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ֆրանսիան շատ հարցերում համաձայն չէ Իրանի հետ, բայց Հայաստանի հարցում միաձայնություն կա
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ֆրանսիան շատ հարցերում համաձայն չէ Իրանի հետ, բայց Հայաստանի հարցում միաձայնություն կա

Ֆրանսիան Իրանի հետ շատ հարցերում համաձայն չէ, բայց Հայաստանի հարցում միաձայնություն կա, այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ Ֆրանսիան մտածում է ոչ թե ազդեցության ոլորտների մասին, այլ յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի մասին։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին, ապա նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, տեխնիկայի տեսակները, որ մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դրանք միայն պաշտպանական բնույթ են կրում։ Ի դեպ, երբ խոսում ենք հակաօդային պաշտպանության մասին, եթե չխախտես Հայաստանի օդային տարածքը, երբեք չես հանդիպի Հայաստանի ՀՕՊ-ին, սա պաշտպանական ներուժ է։ Մենք խոսում ենք Հայաստանի, նրա տարածքի և ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության մասին, և ի սկզբանե պարզ էր, որ այն ամենը, ինչ մենք տրամադրում ենք՝ զենք, տեխնիկա, ուսուցում, համահունչ է այս նպատակին»,- ասել է Օլիվյե Դեկոտինին։