Հայաստանում բողոքի ցույցերը շարունակվում են, Երևանում կաթվածահար է երթևեկությունը, փողոցները՝ արգելափակված
Երրորդ օրն է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առավոտից Երեւանում կաթվածահար է եղել երթեւեկությունը, արգելափակվել են բազմաթիվ փողոցներ ու կամուրջներ։
Նրանց խոսքով՝ կամուրջներից մեկի երթեւեկությունը արգելափակված է շինարարական հատուկ տեխնիկայով։
Տեղում մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ և ոստիկաններ։ Նրանք փորձում են վերականգնել երթեւեկությունը։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունն այս պահին արգելափակված է։ Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հակակառավարական հանրահավաքը մեկնարկել է մայիսի 1-ին։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախարարների կաբինետի անդամների հրաժարականը։ Ակտիվիստներն ասում են, որ քաղաքացիական անհնազանդությունը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չկատարվեն: