Հայաստանում ասում են, որ սահմանային գոտում ադրբեջանցի զինվորականների արձակած կրակից մեկ զինծառայող է զոհվել, Ադրբեջանը հերքում է մեղադրանքները

17:07, 06.09.2022

Հայաստանի իշխանությունների տեղեկություններով՝ սահմանային գոտում ադրբեջանցի զինվորականների արձակած կրակից հայկական բանակի մեկ զինծառայող է զոհվել։

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական բանակի սերժանտ է զոհվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե իբր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայ զինծառայող է սպանվել։

«Մենք կտրականապես հերքում ենք հայկական կողմի տեղեկատվությունը»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ