Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք, ապաքինվել է 1 075 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք, ապաքինվել է 1 075 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ, ևս 5 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 5 870 թեստ:
Ապրիլի 16-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 207 103 դեպք:
Մահացել է 3 835 մարդ, ևս 969 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: