Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 718 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 131 931-ի: Բացի այդ, երկրում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Հայաստանում մահացության դեպքերի թիվը կազմում է 3200:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 153 173 դեպք: