Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 795 նոր դեպք, ապաքինվել է 257 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 795 նոր դեպք, ապաքինվել է 257 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ, ևս մեկ պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 464 թեստ:
Մարտի 13-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 178 799 դեպք:
Մահացել է 3 253 մարդ, ևս 836-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: