Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, մահացել՝ 5 վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, մահացել՝ 5 վարակակիր

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 178 պացիենտ, մահացել՝ 5 վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Հոկտեմբերի 7-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 53 755 դեպք, այդ թվում, ապաքինվել է 45 110 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 995 մարդ, 302-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: