Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 650 նոր դեպք, ապաքինվել է 1 117 պացիենտ: Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 426 թեստ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ապրիլի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 202 217 դեպք: Մահացել է 3 735 մարդ: