Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, ապաքինվել է 964 մարդ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ, ևս 5 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 596 թեստ:

Ապրիլի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 216 064 դեպք:

Մահացել է 4 108 մարդ, ևս 1 018 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: