Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 157 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Օգոստոսի 18-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 235 675 դեպք:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 716 մարդ: