Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ, ևս մեկ անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 158 թեստ:

Ապրիլի 25-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 213 288 դեպք:

Մահացել է 4 018 մարդ, ևս 1 001 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: