Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում ապաքինվել է 182 պացիենտ, մահացել՝ երկու վարակակիր:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Կենտրոնի փոխանցմամբ, մահացածներից մեկը զոհվել է կորոնավիրուսից, իսկ մյուսը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Սեպտեմբերի 19-ի դրությամբ, Հայաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 47 154 մարդու մոտ, ապաքինվել է 42 551 պացիենտ: