Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է երեք վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է երեք վարակակիր

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է երեք վարակակիր:

Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 46 910 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 42 369 պացիենտ, մահացել՝ 1211-ը: