Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 193 նոր դեպք, զոհվել է 41 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 193 նոր դեպք, զոհվել է 41 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 193 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է առողջապահության նախարարությունը:

Նրանց փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 41 մարդ, ապաքինվել՝ 2 075-ը:

Այժմ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 29 581 կորոնավարակակիր:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 124 839 մարդու մոտ: Կորոնավիրուսից մահացել է 1 931 մարդ: Եվս 498-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: