Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք, մահացել է 29 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 29 պացիենտ: Եվս 7 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունները:
Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 592 պացիենտ: Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Դեկտեմբերի 11-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 146 317 մարդու մոտ, այստեղից 123 474-ն ապաքինվել է:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 445 մարդ, ևս 613 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունները: