Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 029 նոր դեպք, ապաքինվել է 1 117 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 029 նոր դեպք, ապաքինվել է 1 117 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 029 նոր դեպք, ապաքինվել է 1 117 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ, ևս 4 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 589 թեստ:

Ապրիլի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 201 158 դեպք, ապաքինվել՝ 180 160 մարդ: Մահացել է 3 697 մարդ, ևս 944-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: