Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 025 նոր դեպք, ապաքինվել է 626 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ, ևս 4 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 639 թեստ:
Ապրիլի 7-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 198 898 դեպք, ապաքինվել՝ 178 227 մարդ: Մահացել է 3 647 մարդ, ևս 936-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: