Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 014 նոր դեպք, ապաքինվել է 882 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ, ևս 7 պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 950 թեստ:
Ապրիլի 15-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 206 142 դեպք:
Մահացել է 3 817 մարդ, ևս 964 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: