Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն ռազմավարական գործընկերության նոր օրակարգ
Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն ռազմավարական գործընկերության նոր օրակարգ

Հայաստանն ու Եվրամիությունը այսօր Բրյուսելում կստորագրեն ռազմավարական գործընկերության նոր օրակարգ։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսման։

Կոսմայի խոսքով, գործընկերության նոր օրակարգը կստորագրեն ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Կկայանա ԵՄ-ՀՀ խորհրդի նիստ, որի ժամանակ կընդունվի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգ։ Սա կլինի գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ այն մասին, թե ինչ կարող ենք անել», – ասել է Մարթա Կոսման։

Նրա խոսքով, նոր օրակարգը կներառի օգնություն, որը կաջակցի ՀՀ տնտեսական զարգացմանը և ինստիտուտների ամրապնդմանը։ ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը ներառում է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Ինչպես նշել է Մարթա Կոսը, ԵՄ-ն կաջակցի ՀՀ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Այս նպատակով ԵՄ-ն ՀՀ-ին կհատկացնի 12 միլիոն դոլար։ Կոսի խոսքով՝ այս գումարը նախատեսված է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար, որոնց դերը, ըստ եվրահանձնակատարի, կարևոր է հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի գործում։