Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը

13:47, 11.11.2026

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։

ՀՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադը։

Նիստի ընթացքում մասնակիցները նշել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար հարաբերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացը։

Իր ելույթում փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի երկրների համար և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավասության և փոխադարձ հարաբերությունների սկզբունքների վրա։

Այս համատեքստում Գրիգորյանը ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցության կարևորությունը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Նմանատիպ