Հայաստանի խորհրդարանում լսում են վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին
Հայաստանի խորհրդարանում լսում են վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին

Հայաստանի խորհրդարանում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Օրենսդիրները այսօր վարչապետի պաշտոնում պետք է քվեարկեն նրա թեկնածության համար: 105 հոգանոց օրենսդրական մարմնում նիստին ներկա է 90 պատգամավոր:

Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դաշինքի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը՝ խորհրդարանում Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելիս, Սարգսյանը պետությունը կառավարելու համակարգում ունի մեծ փորձ:

«Մեր երկիրը, որը երկու կողմից շրջապատված է ոչ բարյացակամ հարևաններով, այն պայմաններում, երբ լսվում են կրակոցների ձայներ, ունի այնպիսի առաջնորդի կարիք, ով սեփական օրինակով, սթափ ցույց կտա, ինչպես պետք է կառավարել երկիրը»,- հայտարարել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հենց այդպիսի մարդ է և նրան հարգում են միջազգային ասպարեզում:

Սերժ Սարգսյանի թեկնածության քննարկումն ընթանում է բողոքի ակցիայի ֆոնին: Խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները բողոքում են Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու դեմ: