Հայաստանի վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
Հայաստանի վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու և նա ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, թեկնածուներին առաջադրելու ժամկետը լրացել էր տեղի ժամանակով 18:00-ին: Սահմանադրության համաձայն, վարչապետի ընտրությունների սեփական թեկնածուին առաջադրելու իրավունք ունեին բոլոր չորս դաշինքները:

Կառավարող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելքը» – 9, «Դաշնակցությունը»՝ 7: Վարչապետին ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 53 ձայն:

Հիշեցնենք, վաղը, Հայաստանի խորհրդարանը հատու նիստին քննարկելու է վարչապետի ընտրության հարցը: