Հայաստանի վարչապետը ժամանել է Թեհրան, որտեղ կմասնակցի հուղարկավորության արարողությանը
Հայաստանի վարչապետը ժամանել է Թեհրան, որտեղ կմասնակցի հուղարկավորության արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան։

«Ես կմասնակցեմ հոգեհանգստի արարողությանը` հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանին և նրանց ուղեկցողներին և իմ ցավակցությունը հայտնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 19-ին կործանվել է ուղղաթիռը, որում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսը, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլք։ Իրանի նախագահին հուղարկավորությունը կլինի վաղը՝ մայիսի 23-ին, հայրենի քաղաքում։