Հայաստանի վարչապետը չի պատրաստվում մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետը չի պատրաստվում մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին: Այս մասին հայկական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածում՝ հիմնվելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության վրա։

Ինչպես հայտնի դարձավ, Նիկոլ Փաշինյանն արդեն տեղեկացրել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջաֆարովին, որ չի մեկնելու հոկտեմբերի 13-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ գագաթնաժողովին։

Մինչ այդ հաղորդվել էր նաև, որ Հայաստանից ԱԳ փոխնախարարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։