Հայաստանի ՊՆ. Հայաստան-Ադրբեջան սահմանին նախորդ գիշեր եղել է հարաբերական անդորր
Հայաստան-Ադրբեջան սահմանին նախորդ գիշեր եղել է հարաբերական անդորր: Տեղեկությունն այս մասին տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Բացի այդ, Ստեփանյանի խոսքով, Ադրբեջանի զինված ուժերը մի քանի գյուղի մոտ տեղակայված Հայաստանի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել:
Մինչ այդ, Հայաստանի պաշտպանության նախարարության ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջանին սահմանին իրավիճակը համեմատաբար խաղաղ էր:
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը լարվել էր հուլիսի 12-ին: