Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հեռացել է պաշտոնից
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հեռացել է պաշտոնից

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հեռացել է պաշտոնից: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, նա աշխատանքը շարունակելու է գիտական ոլորտում և զբաղվելու է նոր սերնդի կրթությամբ:

«Այս պատերազմի ընթացքում ես գործել եմ տեղեկատվական տարածքում: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողները: Չկա մարդ, որ չի թերանում: Համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, քանի որ տեսել եմ, թե ինչպես են կռվել իմ ընկերները: Նոյեմբերի 9-ից ես դադարեցրել եմ այս պաշտոնում գործունեությունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում:

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ձևակերպել է համաձայնագիր, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: