Հայաստանի նախագահն ստորագրել է ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի վավերացման մասին օրենքը
Հայաստանի նախագահն ստորագրել է ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի վավերացման մասին օրենքը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրենքը՝ Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված և համապարփակ համաձայնագրի վավերացման մասին:

Մինչ այդ, ապրիլի 11-ին, օրենքը վավերացրել էր Հայաստանի Ազգային ժողովը:

Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված և համապարփակ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Եվրամիությունը Հայաստանին մինչև 2020 թվական, ֆինանսական օգնության տեսքով հատկացնելու է 175 միլիոն եվրո: Կառավարությունն այս գումարը պետք է կիրառի պայմանագրի պայմանների կատարման նպատակով:

Ինչպես նաև ակնկալվում է, որ Եվրամիությունը Հայաստանին կփոխանցի վիզային ռեժիմի ազատականացման ծրագիրը: