Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բողոքի ցույցերը շարունակվում են։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «հանուն հայրենիքի» երթը շարժվում է դեպի Ազատության հրապարակ։ Հանրահավաքին ներկա է Հայ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Երեւանի Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացված։
Այսօր Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» միջազգային ֆորումը, որին կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս առնչությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող փողոցներով սահմանափակվելու է քաղաքացիների տեղաշարժը։
Բողոքի ակցիան անցկացվում է հենց Օպերայի դիմաց՝ Ազատության հրապարակում։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են գյուղերն Ադրբեջանին հանձնելու ծրագրի դեմ։