Հայաստանի քաղաքացին շնորհակալություն է հայտնում Վրաստանին՝ 30 տարի առաջ Սպիտակում ցուցաբերած օգնության համար
Հայաստանի քաղաքացին շնորհակալություն է հայտնում Վրաստանին՝ 30 տարի առաջ Սպիտակում ցուցաբերած օգնության համար

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հրապարակում է նամակ, որում Հայաստանի քաղաքացին շնորհակալություն է հայտնում Վրաստանին՝ 30 տարի առաջ Սպիտակում ցուցաբերած օգնության համար:

«Բարև Ձեզ, հարգելի պարոն դեսպան: Ձեզ գրում է երիտասարդ, որը 1988 թ. շատ փոքր երեխա էր: Նամակս նաև հանձնարարական է ծնողներիցս, մեր ազգ ու բարեկամից, մեր հարևաններից: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել ձեր փրկարարներին, որոնք ոչ միայն փլաատակներից էին մարդ փրկում, այլև օգնում էին վերականգնել ավերվածը: Այն ժամանակ ես շատ բան չէի հասկանում, բայց հիշում եմ վրանի տակ ծվարած մեր ընտանիքի ողջ մնացածների ընթրիքի ժամանակ պապիս խոսքը. «Աստված պահապան լինի էս փրկարարներին, էս զուլումը չպատահի նրանց հետ»: Այն ժամանակ մենք չենք ունեցել սեփական փրկարարներ, փառք Աստծո, այսօր ունենք և լավ փրկարարներ և հզոր ԱԻՆ, որ հարկ եղած դեպքում կանգնելու ենք ձեր և ձեր ժողովրդի կողքին: Երախտապարտ եմ բոլոր փրկարարներին և պատրաստ, կարիք լինելու դեպքում լինել առաջիններից մեկը, որ կկանգնի ձեր կողքին»,- ասվում է Վարդիթեր Բաղդասարյանի նամակում:

Հայաստանի Սպիտակ քաղաքի երկրաշարժի զոհերին հիշում են նաև Վրաստանում:

1988 թվականի դեկտեմբեերի 7-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում հզոր երկրաշարժը խլել է 25 000 մարդու կյանք, տուժել է 19 հազարը, իսկ մոտ 600 հազար մարդ մնացել է անօթևան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9-10 մագնիտուդ, որոնց ցնցումների ավերել են Հայաստանի մի քանի շրջաններ: Հայաստանին օգնություն է ցուցաբերել 111 երկիր: Նրանք Հայաստանին ուղարկում էին դեղամիջոցներ և հատուկ փրկարարական տեխնիկա: