Հայաստանի կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 76407 մարդ
Հայաստանի կառավարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 76407 մարդ և 15914 տրանսպորտային միջոց։
Հայաստանի կառավարությունը հայտնում է, որ բոլոր նրանց, ովքեր չունեն նախապես որոշված բնակության վայր, կառավարության կողմից կտրամադրվեն համապատասխան բնակարաններ։
«Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառումը շարունակվում է, որպեսզի նրանք ստանան անհրաժեշտ օգնություն»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։