Հայաստանի իշխանությունն այսօր պատրաստվում է տապալել վարչապետի ընտրությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ընդդիմության առաջնորդի խոսքով, Հայաստանի կառավարությունն այսօր պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է սոցիալական ցանցում: Նրա խոսքով, երեկ ուշ գիշեր կայացել է հանդիպում կառավարող կուսակցության անդամների և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: Հանդիպմանը որոշվել է, որ կառավարող թիմն այսօր տապալելու է քվեարկությունը:

«Կոչ եմ անում բոլորիդ, առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում, որպեսզի Սերժ Սարգսյանի նոր ծրագիրը չիրագործվի»,- հայտարարել է Փաշինյանը՝ սոցիալական ցանցով տարածված ուղերձում:

Կառավարող «Հանրապետական» կուսակցությունում սկզբում հայտարարում էին, որ դեմ չէին Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, սակայն այսօր հայտարարել են, որ ընդդիմության թեկնածուին աջակցող որոշում կկայացնեն միայն նրա ծրագիրը լսելուց հետո: Միևնույն ժամանակ այսօր, կառավարող կուսակցության դաշինքի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Հանրապետական կուսակցությունը» խոստացել է խորհրդարանում ապահովել քվորում և ոչ թե Փաշինյանի աջակցության:

Կառավարող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելքը» – 9, «Դաշնակցությունը»՝ 7: Վարչապետին ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 53 ձայն: