Հայաստանի իշխանությունը պետք է պաշտպանի բնակչության խաղաղ հավաքի իրավունքը. Human Rights Watch
Հայաստանի իշխանությունը պետք է պաշտպանի բնակչության խաղաղ հավաքի իրավունքը. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանությանը կոչ է անում պաշտպանել քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքը: Այս մասին ասվում է կազմակերպության կողմից տարածված հայտարարությունում:

«Հայաստանի իշխանությունը պետք է պաշտպանի բնակչության խաղաղ հավաքի իրավունքը: Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի իրավապահ մարմինների չափանիշներին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում: