Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է անկախության օրը: 1990 թվականի սեպտեմբերի 21-ին, այն ժամանակվա Գերագույն խորհրդի որոշմամբ, երկրում անցկացվել է Խորհրդային միությունից դուրս գալու և անկախ պետություն հռչակելու մասին հանրաքվե: Բնակչության 94 տոկոսն աջակցել է այս նախաձեռնությանը:
Անկախության օրվա առթիվ տոնական միջոցառումները ողջ երկրի մասշտաբով անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում պետական առաջնորդներից: Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորանք է ստացել Մեծ Բրիտանիայի թագուհուց և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից:
«Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ օգնելու իրագործել նպատակները և բարեփոխումները»,- ասվում է Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում: