Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն հյուրընկալում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում՝ իր պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ, երկու երկրների ներքին գործերի նախարարները ծաղկեպսակ են դրել Վրաստանի ՆԳ նախարարության տարածքում գտնվող ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, պատվիրակության անդամներ, ինչպես նաև ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնական այցի շրջանակներում Արփինե Սարգսյանն հանդիպելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Բացի այդ, երկու երկրների ներքին գործերի նախարարները կստորագրեն «Վրաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը։

Երկօրյա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարը կայցելի նաև Վրաստանի ՆԳ նախարարության 112 հասարակական անվտանգության կառավարման կենտրոն, ՆԳ նախարարության ակադեմիա, Պարեկային ոստիկանության դեպարտամենտ և Ծառայությունների գործակալություն և կծանոթանա դրանց գործունեությանը։