Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ

Վահագն Խաչատրյանն իր շնորհավորական նամակում նշում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական կապերը ամուր հիմք են բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման համար։

«Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական կապերը ամուր հիմք են բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման համար։ Ես մեծ նշանակություն եմ տալիս մեր պետությունների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, որոնք ուղղված են մեր ժողովուրդների բարեկեցությանը և տարածաշրջանային կայունությանը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։ Ձերդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք իմ խորին հարգանքի խոսքերը», – ասվում է շնորհավորական նամակում։