Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի:
Օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, նախագահի միջազգային հարցերով խորհրդատու Թենգիզ Փխալաձեն և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը կայանալու է Վրաստանի նախագահի նստավայրում:
Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan