Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի, այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

17:51, 23.04.2018

Ընդիմադիր պատգամավոր և հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել:

«Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի: Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ»,-գրել է Փաշինյանը:

 

Բողոքի ցույցերից 11 օր անց, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հեռացավ պաշտոնից:

Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն: Ինչպես ասված է հայտարարությունում, նա հեռանում է պաշտոնից և նշում, որ ընդիմության լիդեր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին հաստատել է ապրիլի 17-ին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր 2008-2018 թվականներին: Մինչ այդ նա մեկ տարով երկրի վարչապետն էր, ինչպես նաև զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը (2000-2007 թթ..):

 

Նմանատիպ