Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Թբիլիսիի Երիտասարդության պալատում ծաղիկներ են խոնարհել Հայաստանի Առաջին Հանրապետության հուշատախտակի մոտ
Մայիսի 28-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետները, դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, այցելել են Երիտասարդության պալատ:
Ուղիղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։
2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։