Հայաստանի դատարանն ազատել է մեկ տոննա հերոինի գործով ձերբակալված Ավթանդիլ Մարտիաշվիլուն
Մեկ տոննա հերոինի գործով Իրանի և Հայաստանի սահմանին 2014 թվականին ձերբակալված վրաց վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլուն Հայաստանի դատարանը ազատ է արձակել:
Վեցամյա կալանքից ազատվելուց հետո, Մարտիաշվիլին առաջին մեկնաբանությունն արել է Վրաստանի Առաջին ալիքի համար: Նրան ազատ արձակելու պատճառ է դարձել կալանքի պայմաններում առողջական վիճակի վատթարացումը:
Նախկին կալանավորը, որն առաջադրված մեղադրանքը ձերբակալության օրից կտրականապես հերքում էր, ասում է, որ իրեն ազատել են Հայաստանի ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի օգնությամբ:
Ավթանդիլ Մարտիաշվիլուն որպես վարորդ վարձել էր Վրաստանում գրանցված թուրքական ընկերությունը: 2014 թվականին, փոխադրումներից մեկի ժամանակ, Հայաստան-Իրան սահմանին Մարտիաշվիլու ավտոմեքենան կանգնեցրել են և դրանում հայտնաբերել մեկ տոննա հերոին: Մարտիաշվիլուն տեղում ձերբակալել են, իսկ նրա պատվիրատու Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն՝ թաքնվել: Քիչ անց նրան ևս ձերբակալել են և ճանաչել է մեղքը: Մարտիաշվիլուն սահմանվել էր 17 տարվա կալանք: