Հայաստանի ԱԺ-ում լսում են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին
Հայաստանի ԱԺ-ում լսում են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

Հայաստանի խորհրդարանում լսում են կառավարող կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, նախագահության թեկնածու Արմեն Սարգսյանը խոսում է երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին: Հայաստանի նախագահության թեկնածուն ասում է, որ այն դեպքում, եթե նա դառնա նախագահ, պատրաստվում է պայքարել կաշառակերության  դեմ:

Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը պետք է ունենա իր տեղը ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական միությունում:

Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է երեկ:

Հայաստանի նախագահի թեկնածուի համար խորհրդարանը կքվեարկի հավանաբար մարտի երկուսին: Ընտրություններում հաղթող է համարվում թեկնածուն, ով 105 պատգամավորից կստանա առնվազն 79-ի աջակցությունը:

ՀՀ Ազգային Ժողովում կառավարող Հանրապետական կուսակցությունը և «Դաշնակցությունը» ունեն 65 ձայն, «Ծառուկյան» դաշինքը՝ 31: Տարածված տեղեկությամբ, «Ծառուկյան» դաշինքն աջակցում է Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Խորհդարանի մեկ այլ ընդդիմական «Ելք» կուսակցությունը չի աջակցում Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, 7 տարի ժամկետով: