Հայաստանի ԱԺ-ն այսօր քննարկելու է վարչապետի ընտրության հարցը
Հայաստանի ԱԺ-ն այսօր քննարկելու է վարչապետի ընտրության հարցը

Հայաստանի խորհրդարանն այսօր անցկացնելու է հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը:

Նիստին զուգահեռ, ընդդիմության առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները Հանրապետության հրապարակում կանցկացնեն բողոքի ցույց:

Երկրի վարչապետի պաշտոնին ներկայացված է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկությամբ, թեկնածուներին առաջադրելու ժամկետը լրացել էր երեկ, տեղի ժամանակով 18:00-ին: Սահմանադրության համաձայն, վարչապետի ընտրությունների սեփական թեկնածուին առաջադրելու իրավունք ունեին բոլոր չորս դաշինքները:

Կառավարող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելքը» – 9, «Դաշնակցությունը»՝ 7: Վարչապետին ընտրելու համար անհրաժեշտ է առնվազն 53 ձայն: