Հայաստանի Ազգային ժողովի նախագահը իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին Շովիում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի ժողովրդին՝ Շովիում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ։
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Վրաստանի ժողովրդին, Շովի հանգստավայրային գոտում սողանքի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Սիմոնյանը սոցցանցում։