Հայաստանի ազգային ավիաընկերությունն այսօր առաջին թռիչքն է իրականացրել Երևան-Թբիլիսի ուղղությամբ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սկսել է գործել ևս մեկ նոր ավիաընկերություն։
Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կայքի տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ազգային Fly Arna ավիաընկերությունն այսօր առաջին չվերթն է իրականացրել Երևան-Թբիլիսի ուղղությամբ՝ 167 ուղևորով, իսկ Թբիլիսիից Երևան է մեկնել 110 մարդ։
Ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Թբիլիսի-Երևան ուղղությամբ շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։