Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորություններ է տեսնում
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորություններ է տեսնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության իրական հնարավորություններ է տեսնում: Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարեց իրանցի գործընկերոջ հետ Երեւանում հրավիրված ասուլիսում։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հավատարիմ ենք այս գործընթացին և ընդհանուր առմամբ աջակցում ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում կոնկրետ խաղաղության պայմանագրի շուրջ։

«Օրեր առաջ մենք Ադրբեջանից հերթական առաջարկն ենք ստացել, կուսումնասիրենք, կպատասխանենք, մեր առաջարկները կներկայացնենք»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Միաժամանակ Միրզոյանը նշել է. «Չնայած դժվարություններին, խաղաղության հնարավորություն միանշանակ կա, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական լինի»։