Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր վրացի, ուկրաինացի և մոլդովացի գործընկերներին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր վրացի, ուկրաինացի և մոլդովացի գործընկերներին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորում է իր վրացի, ուկրաինացի և մոլդովացի գործընկերներին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին՝ Իլիա Դարչիաշվիլիին, Դմիտրո Կուլեբային և Նիկու Պոպեսկուին, ինչպես նաև երեք երկրների քաղաքացիներին, Եվրամիության խորհրդի փուլային որոշումների կապակցությամբ։ Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»,- գրել է Միրզոյանը սոցցանցում։

Եվրախորհրդի երեկվա որոշմամբ, Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։