Հայաստանի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում խնդրել է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղարաբաղ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում խնդրել է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղարաբաղ։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը ուժ է կիրառում Ղարաբաղի դեմ։ Նրա խոսքով, կան փաստեր, որոնք վկայում են զանգվածային հանցագործությունների մասին, և որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել։
Ըստ Արարատ Միրզոյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարտավոր է դատապարտել Ադրբեջանին, օգնություն ցուցաբերել, ներքին տեղահանվածներին վերադարձնել, ստիպել Բաքվին դուրս բերել ռազմական ուժերը հայկական խաղաղ բնակավայրերից, ապահովել ազատ տեղաշարժը, վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։
«Հայաստանի դիրքորոշման համաձայն՝ անհրաժեշտ է հաստատել խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Սա չպետք է օգտագործվի որպես զանգվածային վայրագություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ իրականացնելու արտոնագիր Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով դիտարկվեն և միջազգայնորեն երաշխավորվեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։